Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 2 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 2 սմ-ով
09.07.2012 | 21:45

Հուլիսի 9-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,47 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 2 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հուլիսի 9-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 4,66 խմ/վրկ է, Գավառագետինը` 4,60 խմ/վրկ, Մասրիկինը` 2,72 խմ/վրկ և Ձկնագետինը` 0,5 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հուլիսի 9-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 141 միլիոն 473 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հուլիսի 2-8-ին) փոփոխվել են հանրապետության գետերի ելքերը: Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ